Nordwind Airlines ընկերությունը փետրվարի 14-ից ուղիղ չարտերային չվերթեր կիրականացնի Կալինինգրադից Երևան։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին։
«Թռիչքները ձմեռային չվացուցակի շրջանակում կիրականացվեն փետրվարի 14-ից մարտի 21-ը, և ամառային չվացուցակի սկզբում՝ մարտի 28-ից ապրիլի 25-ը։ Թռիչքները կիրականացվեն 189 ուղևորի համար նախատեսված Boeing B 737-ով»,- ասվում է Կալինինգրադի «Խրաբրովո» օդանավակայանի հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:
Մեկնումը Կալինինգրադից նախատեսվում է 09:40-ին, ժամանումը Երևան՝ 15:35-ին։ Թռիչքը Երևանից՝ 16:35, ժամանումը Կալինինգրադ՝ 18:30-ին։ Թռիչքի տևողությունը 4 ժամ է։
Մեկնման և ժամանման ժամերը Կալինինգրադի և Երևանի օդանավակայաններ նշված են տեղական ժամանակով։






