AM
6 Փետրվար 2021 - 07:52 AMT

Հադրութի ուղղությունից զոհված զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում, փետրվարի 5-ին հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրա ինքնությունը:

Փետրվարի 6-ին որոնումները շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն: