2021թ․Արցախում բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում։ Այդ մասին պետնախարար -ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացրել է ԱՀ ԱԺ-ում տեղի է ունեցած արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձանաժողովների համատեղ նիստում։
Քննարկման թեման բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրն էր:
Բնական գազի սպառման գծով ձմեռային ամիսներին նախատեսվում է մինչև 180 խմ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ փոխհատուցում:
Չգազաֆիկացված բնակավայրերի և համայնքների չգազաֆիկացված թաղամասերի համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում է նախատեսվում մինչև 1500 կվտ/ժ ներառյալ:
2021 թվականի համար ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը կփոխհատուցվի ամբողջ չափով:
Հաղորդումներով հանդես են եկել տարածքային կառավարման նախարարն ու «Արցախէներգո» ու «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Նրանք ներկայացրին հնարավոր օպտիմալ տարբերակները:
Խորհրդարանականներն առաջարկել են էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման շեմը գործող 500 կվտ-ի փոխարեն մինչև 750 կվտ բարձրացնել, փոխհատուցման փոխարեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել, ամռան փոխհատուցումը ձմռան ամիսներին բաշխել: Հարցը լրացուցիչ կքննարկվի՝ պատկան մարմինների կողմից համապատասխան ուսումնասիրության արդյունքները ներկայացանելուց հետո:






