Ռուս փորձագետները պարզել են, որ Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների գարնանային նախընտրելի ուղղությունների թվում է։
OneTwoTrip ընկերության մասնագետները վերլուծել են ավիատոսմերի վերաբերյալ օգտատերերի հարցումները մարտի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Արտասահմանյան ուղղություններից ամենապահանջվածը Թուրքիան է, երկրորդ տեղում են Արաբական Միացյալ Էմիրությունները, ապա` Եգիպտոսը: Նախընտրելի ուղղությունների տասնյակում են նաև Մալդիվները, Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Ղազախստանը, Կիպրոսը, Հայաստանը և Սերբիան։
ՌԴ տարածքում առավել մեծ պահանջարկ են վայելում Մոսկվան, Սոչին և Սանկտ Պետերբուրգը։
Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու զբոսաշրջիկները պետք է ընտրեն ՀՀ գալը, հատկապես պատերազմական վերջին իրողությունը հաշվի առնելով, խոսել է մշակութային ժառանգության մասին։ Նա հավելել է, որ բանալին իմիջը բարձրացնելու մեջ է: Խոսքը նոր զբոսաշրջային արդյունքներ ստեղծելու մեջ չէ, այլ կառավարման ընկալումների:






