AM
8 Փետրվար 2021 - 07:22 AMT

ԱԻՊԾ․ Եվս 2 զինծառայողի աճյուն են գտել Ֆիզուլիից

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Զոհված զինծառայողների ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով՝ 1367 է:

Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված՝ փետրվարի 8-ին որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի: