Փետրվարի 12-ից կվերսկսեն Նիժնի Նովգորոդ-Երևան թռիչքները, տեղեկացնում է «Վ գորոդե N» պարբերականը։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերը, «Ստրիգինո» օդանավակայանից։ Նիժնի Նովգորոդից մեկնումը կլինի 23։30-ին, իսկ ժամանումը «Զվարթնոց» օդանավակայան՝ 03:25-ին։
Հակառակ ուղղությամբ չվերթերը կկատարվեն շաբաթ օրերը՝ մեկնումը Երևանից 04:25-ին, վայրէջքը Նիժնի Նովգորոդում՝ 06:20-ին։ Ուղևորների փոխադրումը կիրականացնի «Իկար» ավիաընկերությունը Embraer 190 ինքնաթիռներով, որի տարողությունը 110 ուղևոր է։
ՀՀ օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության հավաստագիր։






