20-րդ դարի ցեղասպանություններն են համարվում` 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանությունը, հրեաների ցեղասպանությունը, ինչպես նա- Կամբոջայում – Ռուանդայում իրականացված ցեղասպանությունները: Այդպիսի եզրակացության են եկել Իսպանիայի Սեն Լորենցո քաղաքում օրերս ավարտված, մարդկության դեմ կատարած հանցագործություններին նվիրված միջազգային խորհրդաժողովի մասնակիցները: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել են Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, ԱՄՆ-ի փորձագետները, ինչպես նա- Իսպանիայի համալսարանների ուսանողա-դասախոսական անձնակազմերը: Խորհրդաժողովի շրջանակներում Զորյան ինստիտուտի ցեղասպանության հետազոտությունների ղեկավար պրոֆեսոր Վահագն Դադրյանը դասախոսություն է կարդացել անցյալ դարի սկզբին հայոց ցեղասպանության մասին: Խորհրդաժողովի մասնակիցներն առաջին պլան են մղել ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիության կործանարար հետեւանքների խնդիրը: