Փետրվարի 7-ին արգելվել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վանական համալիր գնացած ուխտավորներին ադրբեջանցիները թույլ չեն տվել մտնել այնտեղ, գրում է «Ազատ Արցախը»։
Նշվում է, որ խմբին միացել են նաև հոգևորականներ, ովքեր պետք է հերթափոխեին համալիրում ծառայություն մատուցող հոգևոր դասի ներկայացուցիչներին։
Ադրբեջանցիներն արգելել են հոգևորականների ու ուխտավորների մուտքը՝ պատճառաբանելով, որ տեղեկացված չեն եղել խմբի մասին։ Նրանք ստիպել են, որ խումբը վերադառնա Գետավան ու սպասի ճշտումների, 3 ժամ անց՝ այդ ճշտումներից հետո, կրկին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք։
Արցախի թեմի պատասխանատուները մտադիր են խնդիրը հասցնել համապատասխան ատյաններ։
Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո հայկական կողմն Արցախում զիջումների է գնացել։ Դրա ադյունքում պատմամշակությային հարյուրավոր կոթողներ են մնացել ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես օրինակ՝ Դադիվանքը, Շուշիի Սբ Ղազանչեցոցը, Տիգրանակերտը։






