AM
4 March 2009 - 17:08 AMT

Հայ լեռնադահուկորդները կմասնակցեն միջազգային վարկանշային մրցումներին

Այսօր հայ լեռնադահուկորդները մեկնել են Լիբանան, որտեղ մարտի 6-10-ը միջազգային վարկանշային մրցումներ կանցկացվեն: Այդ մրցարշավում Հայաստանը կներկայացնի երեք լեռնադահուկորդ` Աբրահամ Սարկախյանը, Արսեն Ներսիսյանը եւ Յուրա Մանուկյանը: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, Լիբանանից վերադառնալուց հետո հայ դահուկորդները կնախապատրաստվեն հաջորդ միջազգային վարկանշային մրցմանը, որը տեղի կունենա թուրքական «Փալանդոկեն»(Էրզրումից 6 կմ հեռավորության վրա) լեռնադահուկային հանգստավայրում մարտի 13-18-ը:

Նշենք, որ վերոհիշյալ մարզիկները փետրվարին մասնակցել են Վալ-դ’Իզերայում (Ֆրանսիա) կայացած աշխարհի լեռնադահուկային առաջնությանը, որտեղ հայ լեռնադահուկորդներից լավագույն արդյունք էր ցույց տվել Աբրահամ Սարկախյանը` «Հսկա-Սլալոմ» մարզաձեւում 105 մասնակցից զբաղեցնելով 46-րդ տեղը: Յուրի Մանուկյանն այդ նույն մարզաձեւում զբաղեցրել է 53-րդ տեղը: