AM
9 Փետրվար 2021 - 11:53 AMT

Հռոմի պապն ուշադիր հետևում է Հրվ. Կովկասում իրավիճակին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ուշադիր հետևում է իրավիճակին Հարավային Կովկասում։ Այդ մասին նա հայտարարել է Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպմանը։

«Ես առանձնահատուկ ուշադրությամբ եմ հետևում իրավիճակին Հարավային Կովկասում»,- ասել է նա՝ հավելելով, որ շարունակվող հակամարտությունները խարխլում են ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։

«Մեր ժամանակներում միջկրոնական երկխոսությունը ժողովրդների և մշակույթների շփման կարևոր բաղադրիչ է»,- ասել է նա։

Հոկտեմբերի 11-ին Ֆրանցիսկոս պապը դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նկատի ունենալով նաև Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծումը: