AM
4 March 2009 - 17:19 AMT

Ֆուտբոլ. «Միկա» – «Զենիտ» – 1:2

Այսօր «Միկա» ՖԱ Իսպանիայում անցկացվող ուսումնա-մարզական հավաքի շրջանակներում երկրորդ ստուգողակն հանդիպումն է անցկացրել` այդ անգամ ՈՒԵՖԱ գործող չեմպիոնի` սանկտ-պետերբուրգյան «Զենիտի» հետ (Շվեդիայի չեմպիոն «Կալմարի» հետ առաջին հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1): Խաղը տեղի էր ունենում «Մարբելյա Պարադայզ Ֆուտբոլ էնդ Սպորտս» մարզադաշտում եւ «Զենիտի» լիարժեք հսկողության տակ էր, որը 2-րդ րոպեին բացեց հաշիվը. Վիկտոր Ֆայզուլինը գլխով կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Առաջին խաղակեսին հաշիվը կարող էր դառնալ 2:0, բայց մրցավարը չհաշվեց Կոնստանտին Զիրյանովի գոլը` արձանագրելով խաղից դուրս վիճակ: երկու րոպե անց «Միկան» կարողացավ հավասարեցնել հաշիվը. տուգանային հարվածի հաջող խաղարկությունից հետո գոլի հեղինակ դարձավ Նիկիտա Ֆուրսինը, որը օրերս է ստորագրել «Միկայի» հետ պայմանագիրը: Երկորդ խաղակեսին հանդիպման սցենարը չփոխվեց: Աչքի ընկավ Թուրքիայի հավաքականի հարձակվող Ֆաթիհ Թեքքեն: Հանդիպման ավարտին «Միկան» ավելի ակտիվ դարձավ եւ մի քանի վտանգավոր հարձակումներ իրացրեց, բայց չկարողացավ առաջ ընկնել հաշվում: Հանդիպման վերջնական հաշիվը` 1:2` հօգուտ «Զենիտի»:

«Զենիտի» կազմը` դարպասապահ` Կամիլ Չոնտոֆալսկի (Սլովակիա); պաշտպաններ` Ալեքսանդր Անյուկով, Կիմ Դոնգ-Ժին (Հարավային Կորեա), Վիկտոր Ֆայզուլին; կիսապաշտպաններ` Միգել Դանի (Պորտուգալիա), Իգոր Դենիսով, Կոնստանտին Զիրյանով, Իգոր Սեմշով, Ռադեկ Շիրլ (Չեխիա), Ռոման Շիրոկով; հարձակվող` Ֆաթիհ Թեքքե (Թուրքիա):

«Միկայի» կազմը` դարպասապահ` Արթուր Հարությունյան; պաշտպաններ` Նիկիտա Ֆուրսին (Ռուսաստան), Աղվան Մկրտչյան, Գեւորգ Պողոսյան, Ալեքս (Բրազիլիա); կիսապաշտպաններ` Ուլիսես Մոնտենեգրո Կանո (Իսպանիա), Պեդրո Հեսուս Լոպես դե Տուդելլո (Իսպանիա), Իրակլի Ցանավա (Վրաստան), Ֆերեյրա դե Օլիվեյրա Էդնեյ; հարձակվողներ` Բոտի Գոա Տիրոլեն Օրֆի դե Մել (Կոտ դ’Իվուար), Արա Հակոբյան: -ԱՊ-