Մեկնարկել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց 500,000 դրամի չափով միանվագ օժանդակություն տրամադրելու նպատակով օնլայն եղանակով դիմումների ընդունումը, հայտնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:
Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված և այդ պատճառով բժշկական հաստատություններում բուժվող (բուժված) անձանց, ովքեր չունեն (կամ չեն ունենա) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ։
Սոցիալական ծրագրի շահառուների դիմումները ընդունվում են էլեկտրոնային եղանակով: Դրանց ընդունման վերջնաժամկետը 2021-ի ապրիլի 15-ն է:
Սոցիալական աջակցության գումարը կտրամադրվի բացառապես բանկային փոխանցման միջոցով՝ դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու եղանակով:






