Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմեդ Բաղեր Գալիբաֆը, ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում, հայտարարել է, որ եթե պատերազմը Լեռնային Ղարաբաղում շարունակվեր, դա կարող էր անվտանգության խնդիրներ առաջացնել Իրանի հյուսիսային սահմանի մոտ։
«Մենք գոհ ենք, որ ՌԴ-ն ջանքեր էր գործադրում որքան հնարավոր է շուտ այդ պատերազմին վերջ դնելու համար։ Սակայն, ինձ թվում է, որ տարածաշրջանում ննջող սպառնալիքներ կան։ Ես նկատի ունեմ, որ հարկավոր է խոչընդոտել այդ տարածշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությանը»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ խորհրդարանականի՝ այժմ օրակարգում կայուն գործակցության հաստատումն է տարածշրջանի երկրների միջև։ Եվ դա նաև նոր հնարավորություններ կբացի ռուս-իրանական գործակցության զարգացման համար։
Արցախում պատերազմի մեկնարկից ի վեր ՀՀ-ն հայտարարել է, որ Թուրքիան սիրիացի և լիբիացի ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան։ Թուրքիան ու Ադրբեջանը հերքում էին այդ լուրերը, մինչդեռ միջազգային մամուլում և սոցցանցերում բազում վկայություններ և տեսանյութեր հրապարակվեցին»։ Բացի այդ, Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանների մասին հայտարարեցին Ֆրանսիայի նապխագահը, ՌԴ ԱԳՆ-ն, Պենտագոնն ու ԵՄ-ն։






