ՌԴ պաշտպանության նախարարության Ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետներն Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքում ավելի քան 24,000 պայթուցիկ են վնասազերծել։ Մաքրվել է ավելի քան 1296 հա տարածք։
Մեկ օրում մաքրվել է 54 հա տարածք, 15 կմ ճանապարհ, 40 տնտեսություն, հայտնաբերվել է պայթուցիկ 22 սարք։
«2020թ․ նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից 1269 հա տարածք է մաքրվել, 413․8 կմ ճանապարհ, 1242 տնային տնտեսություն, այդ թվում սոցիալական նշանակության 29 օբյեկտ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 24,249 պայթուցիկ սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտնաբերված պայթուցիկ սարքերն ու չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ առանձնացված տարածքում։ Այն զինամթերքը, որն անհնար է տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության միջոցների ապահովմամբ։






