Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալներ ունի SARS-CoV-2-ի նոր շտամերով կրկնակի վարակումների մասին, չնայած վիրուսի հանդեպ հակամարմինների առկայությանը։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։
«Մենք հիմա տվայլներ ենք ստանում վիրուսի շտամով կրկնակի վարակումների մասին։ Հարավաֆրիկյան Հանրապետությունից նախնական հաղորդագրություններ եղան, որոնք ենթադրում են, որ հիվանդացած մարդիկ կարող են կրկին վարակվել»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հիմա հետազտություններ են ընթանում, թե որքան է տևում իմունիտետն արդեն հիվանադացած մարդականց մոտ։ Սվամինաթանը պատմել է, որ պատվաստվածների շրջանում ճնշող մեծամասնությունը թեթև է տանում վարակը։
Ըստ Սվամինաթանի՝ նախնական տվյալներ կան, որ պատվաստումը նվազեցնում է վիրուսի վիրուլենտությունը (միկրոօրգանիզմի պաթոգենությունը) և կա հավանականություն, որ Covid-19-ի փոխանցումը պատվաստումից հետո նվազում է։
Ըստ ԱՀԿ-ի՝ պանդեմիայի ընթացքում աշխարհում ավելի քան 107.4 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով, 2․36 մլն մարդ մահացել է։ Այժմ սկսել են վիրուսի նոր շատմեր տարածվել։