Հուլիսի 14-ի գիշերը, ենթադրվում է, որ խուլիգանական մղումներով, Կրասնոդարի մարզի Բելորեչենսկ քաղաքի Կենտրոնական գերեզմանատանը կատարվել է բարբարոսություն: Ինչպես տեղեկացնում է «Երկրամաս» թերթը` վկայակոչելով Ռուսաստանի հայերի միության Բելորեչենսկի բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանին, նախնական տվյալներով ավերվել են 17 հուշարձան, որից 9-ը հայկական գերեզմաններին: Ներկայումս քրեական գործ է հարուցվել եւ հետաքննություն է իրականացվում: Հանցագործության բացահայտման աշխատանքները գտնվում են հատուկ հսկողության տակ: