Իրանցի գործարարները հետաքրքրվում են ՀՀ-ում ներդրումների հնարավորություններով՝ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների։ Այդ մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Դեսպան Թումանյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։
Հյուրերը հետաքրքվել են Հայաստանում տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել Հյուսիային Խորասան նահանգի առևտրի պալատի և գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան:
Ավելի վաղ հայտնի դարձավ որ իրանական 40 ընկերություն կմասնակցի Երևանում կայանալիք հայ-իրանական տեխնոլոգիական համաժողովին։ Իրանի կառավարությունը համաժողովում կներկայացնի այդ երկրի գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ, Գիտության և տեխնոլոգիաների միջազգային փոխգործակցության կենտրոնի տնօրեն Մեհդի Գալե-Նաոին:






