AM
20 February 2021 - 08:53 AMT

Սահմանափակ կարողություններով մարդիկ կկարողանան տիեզերք թռչել

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) հայտարարել է նոր ծրագրի շրջանակում տիեզերագնացների նոր թիմի համար թեկնածուներ հավաքագրելու մասին։ Գործակալությունը մտադիր է տիեզերք ուղարկելու համար ընտրել առնվազն մեկ թեկնածու սահմնափակ կարողություններով։

Վրջին 40 տարում ESA-ն միայն 3 անգամ է աստղագնացներ ընտրել՝ առաջիկա հավաքագրումն առաջինը կլինի վերջին 10 տարում, գրում է BBC-ն։

«Եվրոպական տիեզերական գործակալության և դեպի տիեզերք թռիչքների համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ ESA-ն սահմանափակ կարողություններով մարդկանց է որոնում, ինչը, սովորոբար, խոչընդոտ էր նրանց ընտրելու համար՝ կապված ժամանակակից տիեզերական սարքավորումների պահանջների հետ»,-ասվում է գործակաության կայքում։

Ցանկացողները կարող են հայտ ներկայացնել արդեն մարտին։ Թեկնածուները պետք է ունենան տիեզերական գործակալության ադամ հանդիսացող երկրի քաղաքացիություն։ Նրանք նաև առնվազն պետք է ունենան բնական գիտությունների, բժշկության, ինժեներայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի մագիստրոսի աստիճան կամ փորձարկիչ օդաչուի որակավորում։