AM
20 February 2021 - 08:56 AMT

Bitcoin-ի հերթական ռեկորդը․ Կրիպտոարժույթն առաջին անգամ $56,000-ը շեմն անցել է

Bitcoin-ի արժեքը հերթական անգամ հասել է պատմական մաքսիմումի՝ հատելով $56,000-ը, փոխանցում է Binance-ը։

Հունվարի 20-ի առաջին ժամերի դրությամբ կրիպտոարժույթը հասել է $56,103-ի՝ աճելով 7․72%-ով։

Bitcoin-ի արժեքն ակտիվորեն աճում է ու պատմական ռեկորդներ սահմանում՝ 2020-ի դեկտեմբերից սկսած։ $55,000-ի սահմանագիծը կրիպտոարժույթը հատել էր փետրվարի 19-ին, նույն օրը Bitcoin-ի կաիտալիզացիան հասել էր $1 տրիլիոնի։

Ընթերցեք նաև․ Bitcoin-ի հայ պահապան-տիտանը․Ինչպես հայ գիտականը ստեղծեց կրիպտոարժույթը պաշտպանող ալգորիթմը