AM
5 March 2009 - 16:51 AMT

Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված մրցաշարի հաղթող դարձավ «Փյունիկ-2» թիմը

Այսօր ավարտվեց Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված առաջին ֆուտբոլի մանկական մրցաշարը, որ անցնում էր մարտի 2-5-ը «Բանանց» ֆուտբոլային ակումբի ֆոտբոլային դաշտերում: Մրցաշարի չեմպիոն դարձավ Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» դպրոցի ներկայացուցիչ «Փյունիկ-2» թիմը, որը եզրափակչում հաղթեց «Բանանց-2» թիմին 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսում հաշիվը բացեց «Փյունիկ-2»-ի հարձակվող Էրիկ Պետրոսյանը: Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» շնորհիվ Դավիթ Բաղդասարյանի կրկնապատկեց գոլերի իր առավելությունը: Խաղի ավարտին «Բանանց-2»-ին հաջողվեց կրճատել գնդակների տարբերությունը, հասցնելով այն նվազագույնի: Խաղն ավարտվեց «Փյունիկ-2»-ի հաղթանակով 2:1 հաշվով:

Չեմպիոնին պատվո գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահի տեղակալ Աշոտ Մանուկյանը: Պարգեւներ սահմանվեցին նաեւ «Լավագույն դարպասապահի», «Լավագույն պաշտպանի», «Լավագույն հարձակվողի» եւ «Լավագույն ռմբարկուի» համար: