Լոս Անջելեսի գերագույն դատարանը բեկանել է 1982-ին ԱՄՆ-ում թուրք հյուպատոսին գնդակահարած՝ «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ Համբիկ Սասունյանի ազատ արձակումը կասեցրած դատավորի որոշումը, նա ազատ կարձակվի, փոխանցում է «Ասպարեզը»՝ հղում անելով իր ունեցած փաստաթղթերին։
Պաշտպանական խմբից նշել են, որ դատարանի որոշումը նշանակում է, որ վերահաստատված է Սասունյանին ազատ արձակելու՝ Բանտարկյալների ազատ արձակման խորհրդի որոշումը։
Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ է եղել, 1982-ին գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ-ում նրան դատապարտել են ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ 2019-ին Բանտարկյալների ազատման խորհուդրը հայտարարել էր Սասունյանին ազատ արձակելու մասին, բայց 2020-ին դատարանն արգելանք էր դրել այդ որոշման վրա։






