ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում կարգավորման շուրջ իրավիճակը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք այսօր կքննարկենք իրավիճակը ղարաբաղյան կարգավորման շուրջ։ Կցանկանայի լսել ձեր գնահատականներն այն մասին, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, ԱԻՆ ուժերը, սահմանապահները և ինչպես է ընթանում գործակցությունը միջազգային կազմակերպությունների, մեր օտարերկրյա գործընկերների հետ այդ ուղղությամբ»,- ասել է Պուտինը։
Փետրվարի 27-ին Մոսկվայում կայանալու է ՌԴ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համաձայնեցրել են փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խմբի հերթական նիստը։ Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը ներկայացնելու են ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։






