AM
15 July 2002 - 15:18 AMT

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԶԱՎԹԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ

Օրերս իսրայելական զորքերը զավթել են Բարուն Դայր շրջանի հողերը, որոնք պատկանում են Հայկական պատրիաքությանը: Իսրայելի զինվորական ղեկավարությունն այդ տարածքում մտդիր է կանգնեցնել պատ, որը Պաղեստինը կբաժանի Իսրայելից: Հայկական պատրիարքության ներկայացուցիչների բանակցությունները Իսրայելի պաշտպանության նախարարության հետ` պատրիարքության հողերը բռնագրավելու մասին հրամանագիրը չեղյալ համարելու վերաբերյալ, ապարդյուն են անցել: Արդյունքում Հայկական պատրիարքությունը որոշել է դիմել Իսրայելի Բարձրագույն իրավական դատարան խնդրանքով` չեղյալ համարել հրամանագիրը, միեւնույն ժամանակ հրաժարվելով համաձայնություն տալ իր տարածքում բաժանող պատի կանգնեցմանը: