AM
27 Փետրվար 2021 - 12:28 AMT

ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակն Արցախում

ՀՀ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ընթացիկ իրադրությունը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։