AM
1 Մարտ 2021 - 14:48 AMT

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հրաժարական է տվել

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին: Այդ մասին տեղեկացնում է Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ Բախշիյանն այդ մասին հայտնել է դեռևս փետրվարի 23-ին՝ գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրման արարողությանը:

«Շնորհակալություն հայտնելով բոլորին համատեղ ու նվիրված աշխատանքի համար, ցանկանում եմ հայտնել նախարարի պաշտոնից իմ հրաժարականի մասին: Որոշման պատճառներն անձնական են: Բոլորիդ մաղթում եմ շարունակել եռանդուն ու բեղմնավոր աշխատանքը՝ ի բարօրություն մեր երկրի»,- մասնավորապես, ասել է Բախշիյանը:

Փետրվարի 24-ին զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաև Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանը: