Եվրախորհրդարանը քվեարկել է Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին և ԵԽ ևս 2 պատգամավորի՝ Թոնի Կոմինին և Կլարա Պոնսատիին, անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ Կողմ է քվեարկել 400 պատգամավոր, դեմ՝ 248, ևս 45 պատգամավոր ձեռնպահ է մնացել։
Պատգամավորական անձեռնմխեիությունից զրկվելու հետևանքով Պուչդեմոնն ու Կոմինը կարող են արտաքսվել Իսպանիա՝ բելգիական դատարաններում նոր դատավարությունների արդյունքում։ Իսկ Պոնսատիի գործով կզբաղվի Մեծ Բրիտանիայի արդարադատությունը, քանի որ վերջինս այնտեղ է բնակվում։ Սակայն նրանք կպահպանեն պատգամավորական մանդատները, գրում է ՌԻԱ Նովոստին։
Պուչդեմոնն ու իր կառավարության մի քանի նախարարներ մեկնել են Իսպանիայից 2017-ի հոկտեմբերին Կատալոնիայի տարածաշրջանյաին խորհրդարանի կողմից Կատալոնիայի անկախության ապօրինի հռչակումից հետո։ Դրանից հետո նրանց ազգային և եվրոպական հետախուզում հայտարարվեց։ 2019-ի մայիսին Պուչդեմոնը, Կոմինն ու Պոնսատին Եվրախորհրդարանի նադամ ներ դարձաբ։
2020թ․ հունվարին Իսպանիայի Գերագույն դատարանի նախագահ Կարլոս Լեսմեսը հարցու էր ուղարկել Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին՝ Կատալոնիայի կառավարության նախկին անդամներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Նա նշել էր, որ նրանց դեմ քրեական գործի հետաքննությունը շարունակվում է:






