Արցախում սակրավորական խմբերի և ջոկատների կողմից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում, հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Ուժեղ պայթյուններ (գնդիկաբեկորային և ավիացիոն ռումբեր) են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունի քաղաքի հարակից գյուղերի տարածքներում և Ասկերանի շրջանի Այգեստան, Խնածախ համայնքներում: Ժամը 11:00-ին պայթեցման աշխատանք է նախատեսվում նաև Ստեփանակերտի Իսակով փողոցում»,-հայտնում են ԱԻՊԾ-ից։
Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911,101,112։






