Արցախում վերսկսվել են որոնողական աշխատանքերը:
Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտունու (Ադրբեջանի վերահսկողութան տակ անցած հարավ-արևելյան սահմանային գոտի) և Վարանդայի շրջաններում, տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1490 է, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներ:






