AM
10 Մարտ 2021 - 11:52 AMT

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպ կա

Արցախում 32 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք, տեղեկացնում է Առողջապահության նախարարություն:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժվու են տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3531 քաղաքացու հետազոտություն, որից 514-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 20,979 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 դեպք։

Արցախի առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: