Մարտի 10-ին Արցախի Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն։
3 աճյուն հանվել է Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս 3-ը՝ Մարտունու «Ուլյանասար» կոչվող տեղամասից, տեղեկացնում է ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնումները կշարունակվեն մարտի 11-ին: Ուղղությունների մասին կտեղեկացվի առավոտյան:
Զինադադարից հետո մարտի 10-ի դրությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն:






