AM
11 Մարտ 2021 - 08:49 AMT

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա

Արցախում մարտի 10-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3581 քաղաքացու հետազոտություն, որից 516-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2400 դեպք: Կատարվել է 21029 թեստավորում:

Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: