AM
12 Մարտ 2021 - 06:24 AMT

Ֆիզուլիում ևս 3 աճյուն են գտել

Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում մարտի 11-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում վերջինից հայտնաբերվել է ևս 3 աճյուն:

Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն, տեղեկացնում է ԱՀ ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Որոնողական աշխատանքները մարտի 12-ին կշարունակվեն Մարտունու (Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող հարավ-արևելյան ուղղություն) և Վարանդայի շրջաններում:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ մարտի 11-ը որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: