AM
12 Մարտ 2021 - 08:45 AMT

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա

Արցախում մարտի 11-ին կատարված 41 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, տեղեկացնում է Ահ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ մարտի 12-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժվում են տնային պայմաններում:

Արցախում 2021-ի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3622 քաղաքացու հետազոտություն, որից 519-ի թեստի պատասխանը դրական է եղել։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2403 դեպք: Կատարվել է 21,070 թեստավորում։

Արցախի առողջապահական գերատեսչությունը հորդորում է նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար հետևել ցուցումներին: