AM
12 Մարտ 2021 - 11:06 AMT

Ձյան և բքի պատճառով աճյունների որոնումները դադարեցվել են

Մարտի 12-ին Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։

Նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն մարտի 13-ին, տեղեկացնում է ԱՀ ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում մարտի 11-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում վերջինից հայտնաբերվել էր ևս 3 աճյուն: