AM
13 Մարտ 2021 - 08:36 AMT

Որոնողական աշխատանքները դադարեցված են՝ կշարունակվեն մարտի 15-ին

Արցախում ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մարտի 13-ին դադարեցվել են եղանակի պատճառով:

Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 15-ին, տեղեկացնում է ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը:

Հրադադարից հետո առ մարտի 13-ը հայտնաբերվել է 1499 աճյուն: