Մի խումբ հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս։
«Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, Ադրբեջանի զինծառայողներն անարգել թույլ են տալիս ուխատվորների մուտքը Դադիվանք՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Անվտանգության ապահովման նպատակով խաղաղապահների դիտակետերից մեկը տեղակայվել է վանական համալիրի անմիջական հարևանությամբ»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Դադիվանքը եռակողմ հայտարարության արդյունքում մնացել է Ադրբեջանին անցած Քարվաճառի շրջանում, իսկ Ամարասը հայտնվել է Արցախում կողմերի բաժանարար գծի անմիջական հարևանությամբ։






