Մինչեւ հուլիսի վերջ Հայաստանը եւ Իրանը կստորագրեն սահմանամերձ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման մասին համաձայնագիր: Այս մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը` ամփոփելով Իրանի էներգետիկայի նախարար Հաբիբոլա Բիթարաֆի Երեւան կատարած այցի արդյունքները: Մովսիսյանի խոսքերով, ՀԷԿ-ի շինարարությունը կտեւի 15 ամիս: