Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը դուրս է եկել Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational-ի փլեյ-օֆֆ և կշարունակի պայքարը քառորդ եզրափակչում, գրում է Chess.com-ը:
Արոնյանը 8 միավոր է վաստակել։
Մրցաշարը գլխավորում են մրցաշարի առաջատարներ Մագնուս Կարլսենն ու Անիշ Գիրին՝ 10․5 միավորով։
Champions Chess Tour շրջանաձև առցանց մրցաշարն անցկացվում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նախաձեռնությամբ։ Մրցանակային ֆոնդը 220,000 դոլար է, որից 60,000-ը սահմանված է առաջին տեղի համար։
Փետրվարին Արոնյանը հայտարարեց, որ հեռանում է Հայաստանից և առաջիկայում հանդես կգա ԱՄՆ հավաքականի կազմում։ Արոնյանը հայտարարել էր, որ մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: