AM
19 Մարտ 2021 - 08:55 AMT

Մարտի 19-ին որոնողական աշխատանքներ չեն իրականացվի

Զոհված զինծառայողների աճյունների որոնումներ մարտի 19-ին տեղի չեն ունենա, տեղեկացնում է Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը։

Աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն մարտի 20-ին:

Հրադադարից հետո հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1503 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: