AM
20 Մարտ 2021 - 06:36 AMT

Ադրբեջանը նոր սահմանապահ զորամաս է բացել ՀՀ սահմանին

Մարտի 19-ին Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին՝ Կուբաթլուի շրջանում, նոր սահմանապահ զորամաս է բացել։

Սա արդեն 4-րդ այդպիսի զորամասն է Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքներում, տեղեկացնում է moscow-baku-ն։

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ազադ Ալեքպերովը բացման արարողության ժամանակ նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո սեղմ ժամկետում այդ տարածքներում կազմակերպվել է մարտական ծառայություն, ինչը «մեծ նշանակություն ունի պետական սահմանների պաշտպանության համար»։