AM
20 Մարտ 2021 - 11:34 AMT

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել

Մարտի 19-ին Արցախում կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021թ․ ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3965 քաղաքացու հետազոտություն, որից 548-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2432 դեպք: Կատարվել է 21 413 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը: