AM
23 Մարտ 2021 - 07:03 AMT

Լոնդոնի մետրոյից հանվում են հայկական ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայանող պաստառները

Հայկական պատմամշակութային ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայացվող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայարաններից, տեղեկացնում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունը։

Դրան հաջողվել է հասնել ՄԹ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև ՄԹ-ում գործող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացրած բողոքներից հետո։

Ավելի վաղ այդ պաստառները լուսանկարել էին Լոնդոնում ապրող հայերը և դրանք հայտնվել էին համացանցում։