AM
24 March 2021 - 09:58 AMT

Արքայազն Հարրին աշխատանքի է անցել ամերիկյան ընկերությունում

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, որը 2020 թվականին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ հրաժարվեց թագավորական պարտականություններից, ղեկավար պաշտոն է ստացել ամերիկյան ստարտափ BetterUp ընկերությունում։

Վերջինս մասնագիտանում է կարիերային քոուչինգի և հոգեկան առողջության ոլորտում։ Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը` BetterUp ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսի Ռոբիշոյին և հենց արքայազնին հղումով, գրում է ՌԲԿ-ն։

«Ես մտադիր եմ ազդեցություն ուենալ մարդկանց կյանքի վրա»,-ասել է արքայազնը։

«Դա լուրջ, նշանակալի պաշտոն է»,- նշել է Ռոբիշոն։

Արքայազն Հարրին Ուելսի արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի կրտսեր որդին է։ Նա իր կնոջ հետ 2020-ին հայտարարեց թագավորկան պարտականություններից հրաժարվելու մասին։ Արդյունքում նրանք զրկվեցին տիտղոսից և SussexRoyal բրենդից, արքայազնը կորցրեց նաև իր զինվորական պատվավոր կոչումները։ Ամուսինները հեռացան Մեծ Բրիտանիայից և հաստատվեցին սկզբից Կանադայում, հետո՝ ԱՄՆ-ում։