AM
25 March 2021 - 07:06 AMT

Կիսապաշտպան Սպերցյանը կմիանա Հայաստանի հավաքականին

«Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մարտի 25-ին կժամանի Երևան, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Ազգային ընտրանու՝ Լիխտենշտայնից վերադառնալուց հետո Սպերցյանը կմիանա թիմին։

20-ամյա Էդուարդ Սպերցյանը հանդես է գալիս «Կրասնոդարի» երկրորդ թիմում 2018-ից։