Գերմանական BioNTech ընկերությունը և ամերիկյան Pfizer կոնցերնը հայտնել են երեխաների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների մեկնարկի մասին։
Ավելի վաղ երեխաների շրջանում պատվաստանյութի փորձարկումների մեկնարկի մասին հայտարարել էին Moderna և AstraZeneca ընկերությունները:
«Մեր գործընկեր BioNTech-ի հետ համատեղ մենք ներարկել ենք պատվաստանյութը առողջ երեխաների առաջին խմբին կլինիկական փորձարկումների գլոբալ փուլում»,-հայտարարել է Pfizer ընկերության ներկայացուցիչը, գրում է Deustche Welle-ն։
Հետազոտման շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել պատվաստանյութի կիրառման անվտանգությունն ու արդյունավետությունը 6 ամսականից մինչև 11 տարեկան երեխաների տարիքային խմբում։
Ըստ ծրագրի, BioNTech/Pfizer պատվաստանյութը կիրառվելու է երեխաների շրջանում 2022թ․ սկզբից։