Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին առաջարկել է Վրաստանի իշխանություններին 24 ժամով թույլատրել իր մուտքը երկիր՝ որպես «քննչական էքսպերիմենտ»։ Այդ մասին նա ասել է TV Pirveli հեռուստաալիքի եթերում։
«Թող թույլ տան իմ մուտքը երկիր, 24 ժամ թույլ տան դուրս գալ փողոց, երդվում եմ՝ առանց թիկնապահների կլինեմ։ Հնարավորություն տանք ժողովրդին արտահայտել իր կարծիքը»,- ասել է Սաակաշվիլին, գրում է ՌԲԿ-ն։
Ըստ նրա՝ հենց որ նա ոտք դնի հայերնիք, «պարզ կդառնա, որ գործող իշխանությանը սատարում է 5%-ը», իսկ իրեն՝ 70-75%-ը։
Սաակաշվիլին Վրաստանի նախագահ է եղել 2004-2013թթ․։ Նրա դեմ մի քանի քրգործ կա հարուցված, այդ թվում՝ լիազորությունները չարաշահելու և յուրացումների մասով։ 2014-ից նա ապրում է Ուկրաինայում, որտեղ որոշ ժամանակ գլխավորել է Օդեսայի շրջանը։ 2015-ին Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն ստացավ, սակայն 2017-ին Պորոշենկոյի հետ առճակատման պատճառով զրկվեց դրանից և հեռացավ երկրից։ Սաակաշվիլին Ուկրաինա է վերադարձել 2019-ին՝ Զելենսկու հաղթանակից հետո, որը չեղարկել է նրան քաղաքացիությունից զրկելու Պորոշենկոյի որոշումը։