AM
29 Մարտ 2021 - 09:20 AMT

Արցախում ականի վրա տրակտորով քաղաքացի է պայթել․ Կյանքին վտանգ չի սպառնում

Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորով ականի վրա քաղաքացի է պայթել, տեղեկացնում է Արցախի ՆԳ նախարարարության ԱԻ պետական ծառայությունը մարտի 22-28-ի ամփոփագրում:

Քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:

Շարքից դուրս է եկել գյուղտեխնիկան:

Շաբաթվա ընթացքում ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները Ստեփանակերտում և հարակից տարածքներում, Մարտակերտի և Մարտունու շրջաններում շարունակել են զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման կամ վնասազերծման գործընթացը:

Յոթօրյա ժամանակահատվածում հայտնաբերվել է 96 հատ հրթիռակասետային ռումբ, հրետանու 168 արկ, 10 հատ նռնականետի նռնակ, հակահետևակային 1 ական, փոքր տրամաչափի 1800 հատ փամփուշտ, 228 հատ թնդանոթի պայթուցիչներ, 16 հատ ձեռքի նռնակ: