AM
29 Մարտ 2021 - 09:31 AMT

ԱԻՊԾ․ Ստեփանակերտի հարակից տարածքներում զինատեսակներ են վնասազերծվելու

Արցախում դեռևս շարունակվում է զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման կամ պահեստավորման գործընթացը, հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Մարտի 29-ին հրթիռակասետային ռումբերի և հակահետևակային ականների և այլ զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտի հարակից տարածքներում՝ Աջափնյակ թաղամասում, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում: