Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեն մտադիր է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանն առաջնորդել դեպի Հայաստան և Արցախ։ Այդ մասին նա տեղեկացրել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին նամակում։
«Երախտապարտ եմ ֆրանսախոսության միջազգային օրվա առթիվ Ձեր հղած շնորհավորանքի համար… Այն թե΄ ինձ, թե΄ Բարեկամության շրջանակի բոլոր անդամներին խորապես հուզեց:
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահի իմ պաշտոնում շուտով ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունն եմ առաջնորդելու դեպի Հայաստան և Արցախ: Հուսով եմ, որ առիթ և հաճույքը կունենանք Ձեզ հանդիպելու այս ընթացքում՝ Ձեզ հետ զրուցելու հեռանկարով»,-ասվում է նամակում:
Թովմասյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահին:






