Մարտի 30-ին Արցախում կատարվել է 64 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք:
Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021-ին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4483 քաղաքացու հետազոտություն, որից 595-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2479 դեպք: Կատարվել է 21,931 թեստավորում:
Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը:






